
10
Անհրաժեշտության դեպքում ավտոմատ տաքացումը կարելի է
անջատել՝ սեղմելով «Отмена/Разогрев» («Չեղարկում/ Տաքացում»)
կոճակը (կոճակի ցուցիչը կանջատվի): Այս գործառույթը հասանելի չէ
«ՅՈԳՈՒՐՏ» ծրագրում:
ԱՎՏՈՄԱՏ ՏԱՔԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՆՋԱՏՈՒՄ
Սարքն ունի ավտոմատ տաքացման գործառույթը նախապես
անջատելու հնարավորություն հիմնական պատրաստման ծրագրի
մեկնարկից հետո: Դրա համար ծրագրի մեկնարկից հետո սեղմեք
«СТАРТ» («ՄԵԿՆԱՐԿ») կոճակը, մինչև «Отмена/Разогрев» («Չեղարկում/
Տաքացում») կոճակի լուսային ցուցիչը մարի։ Ավտոմատ տաքացումը
կրկին միացնելու համար ևս մեկ անգամ սեղմեք «СТАРТ» («ՄԵԿՆԱՐԿ»)
կոճակը, «Отмена/Разогрев» («Չեղարկում/Տաքացում») կոճակի
լուսային ցուցիչը կվառվի: Մինչև 70 °C ջերմաստիճանում ուտեստներ
պատրաստելու դեպքում ավտոմատ տաքացման գործառույթը
նախապես անջատված կլինի ձեր հարմարության համար։
Անհրաժեշտության դեպքում այն կարելի է միացնել ձեռքով՝ սեղմելով
«СТАРТ» («ՄԵԿՆԱՐԿ») կոճակը ուտեստի պատրաստման մեկնարկից
հետո (կվառվի «Отмена/Разогрев» («Չեղարկում/Տաքացում») կոճակի
լուսային ցուցիչը)։
ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՏԱՔԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
-
Լցրեք մթերքները տարայի մեջ, տեղադրեք այն սարքի կորպուսի
մեջ։ Համոզվեք, որ տարան ամուր շփվում է ջեռուցման տարրի հետ։
-Ամուր փակեք կափարիչը, միացրեք սարքն էլեկտրական ցանցին։
-
Սեղմեք «Отмена/Разогрев» («Չեղարկում/Տաքացում») կոճակը։
Էկրանի վրա կվառվի համապատասխան լուսային ցուցիչը, և
կմիանա տաքացման գործառույթը։ Ժամանակաչափը կցուցադրի
այս ռեժիմում սարքի աշխատաժամանակի ուղիղ հետհաշվարկը։
Ուտեստը կտաքանա մինչև 70-75 °С ջերմաստիճանը։ Այս
ջերմաստիճանը կարող է պահպանվել 24 ժամ։
-
Անհրաժեշտության դեպքում կարելի է անջատել տաքացումը՝
սեղմելով «Отмена/Разогрев» («Չեղարկում / Տաքացում») կոճակը։
Էկրանի և կոճակի լուսային ցուցիչները կմարեն։ Չնայած սարքը
կարող է պահպանել սնունդը տաքացած վիճակում մինչև 24 ժամ,
խորհուրդ չի տրվում թողնել ուտեստը տաք վիճակում երկու-երեք
ժամից ավել, քանի որ երբեմն դա կարող է հանգեցնել դրա համային
որակների փոփոխությանը։
ԱՎՏՈՄԱՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
-Նախապատրաստեք բաղադրիչները ըստ բաղադրատոմսի, լցրեք
տարայի մեջ։ Համոզվեք, որ բոլոր բաղադրիչները (այդ թվում՝
հեղուկը) գտնվում են տարայի ներքին մակերեսի սանդղակի
առավելագույն նշանից ներքև։
-
Տեղադրեք տարան սարքի կորպուսի մեջ, մի փոքր շրջեք այն,
համոզվեք, որ ամուր շփվում է ջեռուցման տարրի հետ։ Ամուր փակեք
կափարիչը։ Միացրեք սարքն էլեկտրացանցին։
-
Ընտրեք պատրաստման ծրագիրը՝ մի քանի անգամ սեղմելով
«Меню» («Մենյու») կոճակը, մինչև էկրանին հայտնվի ընտրված
ծրագիրը։
-
Սեղմելով «Время» («Ժամանակ») կոճակը՝ տեղափոխվեք
պատրաստման ժամանակի կարգավորման ռեժիմ։ Կոճակի
լուսային ցուցիչն ու պատրաստման ժամանակի ցուցիչը (էկրանին)
կսկսեն թարթել։ Հաշվի առեք հնարավոր ժամանակային միջակայքը
և կարգավորման քայլը, որոնք նախատեսված են ընտրված
պատրաստման ծրագրի համար։ «+» կոճակը սեղմելիս ժամանակը
կավելանա, իսկ «–» կոճակը սեղմելիս այն կնվազի։ Ժամանակն
արագորեն փոխելու համար սեղմեք և սեղմած պահեք անհրաժեշտ
կոճակը։ Առավելագույն արժեքին հասնելու դեպքում ժամանակի
կարգավորումը կշարունակվի միջակայքի սկզբից։
-
Սեղմեք «Старт» («Մեկնարկ») կոճակը։ Կսկսվի պատրաստման
գործընթացը և ծրագրի աշխատաժամանակի հետհաշվարկը։
-
Պատրաստման ծրագրի ավարտին ազդանշան կհնչի, և
աշխատանքի լուսային ցուցիչը կմարի։ Սարքն ինքնաբերաբար
կանցնի ջերմաստիճանի պահպանման ռեժիմ, էկրանին
կհայտնվի ավտոմատ տաքացման ժամանակահատվածի ուղիղ
հետհաշվարկը։
-
Պատրաստման գործընթացը ցանկացած փուլում ընդհատելու,
մուտքագրված ծրագիրը չեղարկելու կամ ավտոմատ տաքացումն
անջատելու համար սեղմեք «Отмена/Разогрев» («Չեղարկում/
Տաքացում») կոճակը։
«ԲԱԶՄԱԽՈՀԱՐԱՐ» ԾՐԱԳԻՐԸ
«ԲԱԶՄԱԽՈՀԱՐԱՐ» ծրագիրը նախատեսված է գրեթե ցանկացած
ուտեստ պատրաստելու համար՝ ըստ օգտագործողի կողմից նշված
ջերմաստիճանի և պատրաստման ժամանակի։ Հնարավոր է ձեռքով
կարգավորել պատրաստման ժամանակը 2 րոպեից մինչև 12 ժամ
միջակայքում՝ 1 րոպե փոփոխման քայլով (մինչև 1 ժամ ընդմիջման
համար) կամ 5 րոպե քայլով (1 ժամից ավել ընդմիջման համար):
«ԲԱԶՄԱԽՈՀԱՐԱՐ» ծրագրում պատրաստման կանխադրված
ժամանակը 30 րոպե է։ Այս ծրագրում ջերմաստիճանի կարգավորման
միջակայքը 35-170 °С է՝ 5 °С քայլով։
«ԲԱԶՄԱԽՈՀԱՐԱՐ» ծրագիրը պատրաստման կանխադրված
ժամանակով ու ջերմաստիճանով արագ մեկնարկելու համար սեղմեք
«Старт» («Մեկնարկ») կոճակը սպասման ռեժիմում (չընտրելով ծրագիրը
«Меню» կոճակի սեղմումով)։
«ՏԱՊԱԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Խորհուրդ է տրվում միս, բանջարեղեն, թռչնամիս, ծովամթերքներ
տապակելու համար։ Հնարավոր է ձեռքով կարգավորել պատրաստման
ժամանակը 5 րոպեից մինչև 1 ժամ 30 րոպե միջակայքում՝ 1 րոպե
կարգավորման քայլով։ «ՏԱՊԱԿՈՒՄ» ծրագրում պատրաստման
կանխադրված ժամանակը 15 րոպե է։ «Հետաձգված մեկնարկ»
գործառույթը հասանելի չէ այս ծրագրում։ Թույլատրվում է տապակել
մթերքները՝ սարքի կափարիչը բաց թողած։ Նախքան «ՏԱՊԱԿՈՒՄ»
ծրագիրը կրկին օգտագործելը թողեք, որ սարքն ամբողջովին սառչի։
«ՁԱՎԱՐԵՂԵՆ» ԾՐԱԳԻՐԸ
Նախատեսված է ջրով ձավարեղեն և շիլա պատրաստելու համար։
Հնարավոր է ձեռքով կարգավորել պատրաստման ժամանակը 5
րոպեից մինչև 2 ժամ միջակայքում՝ 5 րոպե կարգավորման քայլով։
«ՁԱՎԱՐԵՂԵՆ» ծրագրում պատրաստման կանխադրված ժամանակը
25 րոպե է։
«ՓԼԱՎ» ԾՐԱԳԻՐԸ
Նախատեսված է տարբեր տեսակի փլավներ պատրաստելու համար։
Հնարավոր է ձեռքով կարգավորել պատրաստման ժամանակը 5
րոպեից մինչև 2 ժամ միջակայքում՝ 5 րոպե կարգավորման քայլով։
«ՓԼԱՎ» ծրագրում պատրաստման կանխադրված ժամանակը 1 ժամ է։
«ՇՈԳԵԽԱՇՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Խորհուրդ է տրվում բանջարեղեն, ձուկ, միս, դիետիկ և բուսական
ուտեստներ, մանկական սնունդ շոգեխաշել, ինչպես նաև
խավարտների և աղցանների համար բանջարեղեն եփել: Հնարավոր
է ձեռքով կարգավորել պատրաստման ժամանակը 5 րոպեից մինչև
2 ժամ միջակայքում՝ 5 րոպե կարգավորման քայլով։ «ՇՈԳԵԽԱՇՈՒՄ»
ծրագրում պատրաստման կանխադրված ժամանակը 25 րոպե է։ Այս
ծրագրում պատրաստման ժամանակի հետհաշվարկը սկսվում է, երբ
ջուրը եռում է և բավարար քանակությամբ գոլորշի է առաջանում։
Բանջարեղեն և այլ մթերքներ շոգեխաշելիս՝